Քաղաքականություն 

Լուկաշենկոն ո՞ւմ շունն է, որ պիտի Արցախի հարցը լուծի. Շիրինյան

analitik.am

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը չի կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արած հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել․ «Նա միշտ ինչ-որ անորոշ բաներ է որոնում: Ավելի լավ է Սերժ Սարգսյանին հարցնեք, թե ինչպիսի խոսակցություն է եղել»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Շիրինյանը՝ անդրադառնալավ Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ ինքը հորդորել է Սերժ Սարգսյանին հանձնել 5 շրջանները, մինչդեռ Սարգսյանը հրաժարվել է:

Ըստ քաղաքագետի՝ այսպիսի հայտարարությունները նպատակ ունեն ճնշում գործադրել Հայաստանի քաղաքական պրոցեսների վրա: «Ալիևը խոսում է Արցախի հարցի նպաստավոր լուծման մասին, Լուկաշենկոն՝ Սերժ Սարգսյանի չհամաձայնվելու: Նրանք մի ցանկություն ունեն՝ զորք մտցնել Արցախ: Բայց ես խորհուրդ կտայի այդ հայտարարությունները լուրջ չընդունել: Լուկաշենկոն ո՞ւմ շունն է, որ պիտի Արցախի հարցը լուծի, Մինսկի խումբ կա»,-ասաց նա:

Քաղաքագետի որակմամբ՝ նման հայտարարությունները հարևան երկրների խառնակչության արդյունք են: Շիրինյանը պնդեց՝ բազմիցս ասել է ու շարունակում է պնդել՝ Արցախի հարց գոյություն չունի, ուստի կարիք չկա այդ հարցն անընդհատ շահարկել, այն պարզապես պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում:

Նույն շարքից