Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում հետագա ռազմական գործողությունները

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի արևելքում Թուրքիայի հետագա ռազմական գործողությունները: Այս մասին լրագրողներին հայտնել է Էրդողանի խորհրդական Իբրահիմ Կալինը:

«Այո, խոսքն այդ մասին է եղել, մեր նախագահը հայտարարել է, որ Թուրքիան անհանգստացած է իր սահմանի մոտ սիրիական տարածքում քրդական ջոկատների ամրապնդման մասին և չի պատրաստվում այդ գործողություններն անպատասխան թողնել»,-ասել է Կալինը:

Հիշեցնենք, որ երեկ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է օպերացիա սկսել սիրիական Մանբիջե շրջանում սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ, եթե ԱՄՆ-ն դուրս չհանի նրանց այնտեղից։ Նույն օրը Սիրիայի իրավիճակը հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Նույն շարքից