Գլխավոր Քաղաքականություն 

Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

analitik.am

ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցել է 2 593 140 քաղաքացի: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ամփոփելով դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:

Ընտրություններին մասնակցել է 1 261 105 քաղաքացի՝ 48,63 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 4706 քվեաթերթիկ:

Ներկայացնում ենք կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

ՀՀԿ-59 083՝ 4,7 տոկոս

Քաղաքացու որոշում- 8514՝ 0,68 տոկոս

ՀՅԴ-48 816՝ 3,88 տոկոս

Իմ քայլը դաշինք-884 864՝ 70,42 տոկոս

ԼՀԿ-80 047՝ 6,37 տոկոս

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ-6458` 0,51 տոկոս

Ազգային առաջընթաց-4121՝ 0,33 տոկոս

ՄԵՆՔ դաշինք-25 176՝ 2 տոկոս

ՕԵԿ-12 393՝ 0,99 տոկոս

Սասնա ծռեր-22 868՝ 1,82 տոկոս

ԲՀԿ-103 801՝ 8,26 տոկոս

Նույն շարքից