Հասարակություն 

Կյանքից հեռացել է արցախյան ազատամարտի մասնակից, գնդապետ Ռազմիկ Գարեգինյանը

70 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայկական Զինված Ուժերի նվիրյալ, արցախյան ազատամարտի մասնակից, գնդապետ Ռազմիկ Գարեգինյանը։

1973թվականին Ռ․Գարեգինյանն ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական Բաքվի 26 կոմիսարների անվան ուսումնարանը, իսկ 1996թվականին զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ: 1988-1992-թվականներին եղել է N զորամասի հրամանատարը, որը ներկայումս կոչվում է Գարեգինյանի զորամաս: 1992-1994 թվականներին իր զինվորական և հրամանատարական գիտելիքներով մեծ ներդրում է ունեցել Գորիս-Լաչին-Կոռնիձոր, Վարդենիս-Քելբաջար հատվածներում, Մարտակերտի, Խաշուրի համար մարտական գործողություններում ունեցած հաջողություններում:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 17:00-ին, Գյումրի քաղաքի Սբ.Նշան Եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կուեննա դեկտեմբերի 18-ին, ժամը 13:30-ին՝ Սբ.Նշան Եկեղեցուց:

  • 118
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    120
    Shares

Related Articles