Հասարակություն 

Վրաերթը կատարվել է այլ մեքենայի վարորդի կողմից. «Սպիտակցի Հայկոն» հանդես է եկել հայտարարությամբ

analitik.am

Երգիչ «Սպիտակցի Հայկոն» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է վերջերս տեղի ունեցած վրաերթին, որն ավարտվել է մահով: Նա, մասնավորապես, նշել է. «Վրաերթը կատարվել է այլ մեքենայի վարորդի կողմից, իսկ ես այդ ճանապարհով անցել եմ րոպեներ անց: Քննությունը կատարվում է ոչ թե իմ, այլ վրաերթ կատարող վարորդի վերաբերյալ: Ես այդ գործով հանդիսանում եմ որպես վկա: Իմ բոլոր համերգները տեղի են ունենալու: Վերջում ցավակցում եմ մահացածի բոլոր հարազատներին և ցանկանում եմ՝ երբեք նման դեպքեր տեղի չունենան»:

Ավելի վաղ, դեկտեմբերի 14-ին Երևանում՝ Խանջյան փողոցում, Վերնիսաժի հարևանությամբ իրավապահները հայտնաբերել էին վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած վարորդին և նրա ավտոմեքենան։ Վարորդը եղել է 46-ամյա Հայկարամ Ղեւոնդյանը, ով հանրությանը հայտնի է որպես երգիչ «Սպիտակցի Հայկո», իսկ ավտոմեքենան եղել է Range Rover Stratstone մակնիշի B 861 HC 777 RUS համարանիշի։

Պարզվել է նաև, որ Kia-ն վարել է 43-ամյա Արայիկ Չ.-ն, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ մահացածը Երեւանի բնակիչ 68-ամյա Քնարիկ Պետիկյանն է։

Range Rover-ը տեղափոխվել է Երևանի Ճանապարհային Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, իսկ «Սպիտակցի Հայկոն» ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։

Նույն շարքից