Քիչ անց Թելավի քաղաքում տեղի է ունենալու Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը:
Ոստիկանությունը Գուրջաանի քաղաքի մոտ փակել է ճանապարհը և առաջարկել է ընդդիմությանը շրջանցիկ ճանապարհով հասնել Թելավի, որտեղ նրանք ծրագրել են մեծածավալ բողոքի ակցիա անցկացնել:
Ընդդիմությունը փորձել է ճեղքել ոստիկանական շղթան, ինչի արդյունքում քաշքշուկ է սկսվել ոստիկանության ծառայողների հետ:
Նշվում է, որ երդմնակալության արարողությունը սկսվելու է ժամը 15.00-ին՝ Թելավիի Բատոբիս-ցիխե ամրոցում: