«Երբեք չէի մտածի, որ կգովաբանեմ Արթուր Բաղդասարյանին:
Բայց հանուն արդարության պետք ասեմ, որ պարոն Բաղդասարյանը փաստացի առաջին հայ քաղաքական գործիչն էր, ով չվախեցավ հեռանալ կուսակցության ղեկավարի պաշտոնից և տեղը զիջել երիտասարդներին:
Կոչ եմ անում բոլոր այն կուսակցությունների ղեկավարներին, ովքեր տարիներ շարունակ պարտվել են ընտրություններում, իրենց մեջ ուժ գտնեն և հետևեն Արթուր Բաղդասարյանի քայլին:
Ի դեպ, նրանցից շատերը և տարիքով են ավելի մեծ, և քաղաքական կենսագրության առումով, շատ ավելի անհաջողակ են Ա.Բաղդասարյանից:
Պարոնա՛յք, խնդրո՛ւմ եմ, ազատե՛ք քաղաքական դաշտը նավթալինի հոտից, քանի դեռ ֆարմալինի հոտը չի փոխարինել նավթալինին»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։