Միջազգային Քաղաքականություն 

Մեկնարկել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը

analitik.am

Կախեթիայի շրջանի Թելավի քաղաքում մեկնարկել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը:

Այն տեղի է ունենում Թելավի քաղաքում միջնադարյան Բատոնիս Ցխիխեի տարածքում գտնվող ամրոցում, Էրեկլ Երկրորդ թագավորի նստավայրում: Տոնակատարությունը կտևի մոտ 40 րոպե: Միջոցառմանը մասնակցում են շուրջ 1,8 հազար մարդ, այդ թվում՝ արտերկրից ժամանած հյուրեր, Վրաստանի կառավարության անդամներ, պատգամավորներ, պատրիարք Իլիա II, չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և նրա ընտանիքը, այդ թվում զինվորականներ: Արարողության ավարտից հետո տեղի կունենա «Թելավիա» թատրոնում հյուրերի պաշտոնական ընդունելություն:

«Ես, Վրաստանի Նախագահը, Աստծո և ժողովրդի առջև երդվում եմ պահպանել Սահմանադրությունը, երկրի անկախությունը, նրա միասնությունը և անբաժանելիությունը, հոգալ քաղաքացիների անվտանգությունը և նրանց բարեկեցությունը, իմ ժողովրդի և հայրենիքի վերածննդի համար»,-ասել է Զուրաբիշվիլին:

Սալոմե Զուրաբիշվիլին `Վրաստանի պատմության մեջ առաջին կին նախագահն է:

Նույն շարքից