Հասարակություն Միջազգային 

Նյու Ջերսիում կարգելվի վայրի կենդանիների մասնակցությամբ կրկեսային ներկայացումները

analitik.am

Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին ստորագրել է օրենք, որն արգելում է վայրի և էկզոտիկ կենդանիների շահագործումը կրկեսային ներկայացումներում:

«Այդ կենդանիների տեղը գտնվում է նրանց համար նախատեսված բնական միջավայրում կամ խնամքի կենտրոններում, այլ ոչ թե կրկեսային ներկայացումներում, որտեղ նրանց անվտանգությունն ու մյուսների անվտանգությունը վտանգված է: Ես երաշխավորում եմ, որ Նյու Ջերսին թույլ չի տա, որ վայրի և էկզոտիկ կենդանիները մեր նահանգում ենթարկվեն դաժան վերաբերմունքի»,-ասել է նահանգապետը:

Նշվում է, որ նոր օրենքը նվիրված է 36-ամյա մի փղի, որը տառապում էր արտրիտով, և նրան ստիպել են մասնակցել կրկեսային ներկայացումների, և ամբողջ կրկեսային շրջագայությունների ընթացքում ճանապարհորդել երկրով մեկ՝ այդ թվում` դեպի Նյու Ջերսի:

Նույն շարքից