Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Թրամփը քննարկում է Սիրիայից դուրս գալու հնարավորությունը

analitik.am

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Դոհայում կայացած կոնֆերանսին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Սիրիայից դուրս գալու հնարավորությունը:

«Կարծում եմ, որ նախագահ Թրամփն այժմ քննարկում է Սիրիայից դուրս գալու հնարավորությունը»,-ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ, ուրբաթ օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի Մանբիջե շրջանում սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ, եթե ԱՄՆ-ն դուրս չհանի նրանց այնտեղից։ Նույն օրը Սիրիայի իրավիճակը հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Նույն շարքից