Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը պետք է ապացուցի, որ ընդունում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը․ Զուրաբիշվիլի

analitik.am

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն իր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման համար պետք է ճանաչի միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

«Ռուսաստանը, որպես Կովկասի հարևան, պետք է հասկանա, որ եթե նա ցանկանում է դառնալ միջազգային հանրության լիարժեք անդամ և մտադիր է վերականգնել նորմալ հարաբերություններն այս տարածաշրջանում, ապա պետք է ապացուցի, որ ընդունում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Դա անհրաժեշտ է իր հարևանների հետ հավասար և խաղաղ հարաբերությունների ստեղծման համար»,-հայտարարել է Զուրաբիշվիլին:

Ավելի վաղ, Վրաստանի նորընտիր նախագահը հայտարարել էր, որ ակնկալում է, որ Ռուսաստանը կփոխի իր դիրքորոշումը վրացական կողմին վերաբերող բոլոր հարցերի շուրջ, որը մտահոգում է վրացական կողմին, այդ թվում Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Կախեթիայի շրջանի Թելավի քաղաքում տեղի է ունեցել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը:

Նույն շարքից