Հասարակություն Միջազգային 

Զախարովան կոչ է արել բրիտանական հանրությանը գնահատական տալ BBC-ի «ֆեյքերին»

analitik.am

ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան դիմել է բրիտանական հանրությանը, որպեսզի նրանք գնահատական տան BBC  հեռուստաալիքի գործողություններին, որը «ֆեյքերի» միջոցով զբաղված է Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներում «ռուսական հետքեր» փնտրելով:  Այս մասին տեղեկանում ենք  «Ռուսաստան 24» հեռուստաընկերությունից:

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան պարբերաբար մեղադրում է ռուսական լրատվամիջոցներին քարոզչության մեջ, չնայած այն բանի, որ չի ներկայացում ոչ մի փաստ։

Մասնավորապես, բրիտանական իշխանությունները խոսում են Ofcom-ի մեդիակարգավորիչների բողոքների մասին, որոնք ենթադրաբար ստիպված են արձագանքել: Դրանից հետո ռուս լրագրողները մեղադրվում են ոչ պրոֆեսիոնալ վարքագծի մեջ:

«Ես հարց ունեմ բրիտանական այդ մեդիակարգավորիչներին և հանրությանը․ Ինչպե՞ս են նրանք գնահատում այսպիսի ​​փաստերի հավաքագրումը, որոնցով զբաղված են իրենց հեռուստառադիոընկերությունների աշխատակիցները»,-հարցրել է  Զախարովան:

Նա հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դեռևս գտնվում են ԵՄ-ում և վարում են ընդհանուր արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ շատ ստանդարտներ, այդ թվում նաև լրագրողական բնագավառում, ընդհանուր են:

Զախարովան խոստացել է, որ կդիմի ԵԱՀԿ՝ բրիտանական ԶԼՄ-ների «ֆեյքերի» հարցով․ «Մենք այս հարցը կուղղենք միջազգային կառույցներին։ Վաղը համապատասխան նամակ կգրենք ԵԱՀԿ-ին և ուշադրություն կհրավիրենք այս ամենի վրա»,-ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նույն շարքից