Հայաստան Քաղաքականություն Ֆեյսբուք 

Եթե խոսենք քաղաքական մտքի բռնաբարության դեպքերի մասին, ԲՀԿ-ն չի զիջում Մարուքյանին. Սահակյան

analitik.am

Մի փոքրիկ պարզաբանում երեկվա գրառմանս վերաբերյալ․

Երեկ առաջինը, ինչ տեսա ՖԲ տիրույթ մտնելով, Էդմոն Մարուքյանի հարցազրույցն էր, որի բովանդակության մի հատվածի մասին կարծիքս անմիջապես էլ գրեցի։ Չեմ հետևել թեմայի զարգացումներին։ Կեսօրին «Կենտրոն» հեռուստաընկերությունից զանգեցին այդ թեմայի վերաբերյալ հարցազրույցի առաջարկով։ Ասել եմ, որ պատրաստ եմ խոսել, թե իմ կարծիքով ինչն ա քաղաքականությունը, ինչը՝ չէ, բայց պատրաստ չեմ մասնակցել որևէ ցեխշպրտոցու և խոսել նրա մասին, թե այդ մասին ինչ պատկերացումներ ունի այլ ինչ-որ մեկը, մասնավորապես, Մարուքյանը։ Հարցազրույցը չկայացավ։ Միայն երեկոյան եմ իմացել, որ հայտնվել եմ ցեխշպրտոցու կենտրոններում:

Այսպիսով, հաստատելով երեկվա գրառումս, ցանկություն ունեմ մի անգամ էլ արձանագրել, որ եթե ընդհանրապես խոսենք քաղաքական մտքի բռնաբարության դեպքերի մասին, ապա ԲՀԿ-ն, եթե չի գերազանցում Մարուքյանին, ապա գոնե չի զիջում նրան այդ հարցում։

ԲՀԿ պատմությունն ու, ընդհանրապես, նրա մասնակցությունը մեր քաղաքական կյանքին այն մասին ա, թե ինչպիսի օլիգարխիկ, օպորտունիստական, ընտրակեղծարար, ընտրական պրոցեսներում փող ու բռնություն բանեցնող, ապաքաղաքական չպետք ա լինի կուսակցությունը կամայական երկրում։ Իմ քաղաքական նպատակներից առաջինն այս ու նման ուժերի հետևից մնացած այլասերված քաղաքական դաշտն ու միտքը քաղաքական աղբից մաքրելն ա։

Նրանց ամբողջ հետագիծը հուշում ա, որ շուտով ցեխշպրտոցու փոխարեն մենք ականատես կլինենք սիրո խոստովանությունների, գրկախառնությունների ու փոխադարձ օդայիկ պաչիկների։ Մինչդեռ իմ ու, հուսամ, հանրության խնդիրը կմնա մերժել նման քաղաքականությունը, այն բերել գաղափարական դաշտ, կուսակցությունները դարձնել թափանցիկ ու հաշվետու, որտեղ, իհարկե, նախկին համակարգում ջրի երեսին մնացած որևէ կուսակցություն կամ քաղաքական գործիչ չի դիմանա մինչև արմատական փոփոխությունների չենթարկվի։

Հիմա նաև ուզում եմ արձանագրել, որ ես քննադատում եմ քաղաքական մտածողությունն ու զերծ եմ մնում անձանց քննադատելուց։ Հիմա՝ այս գրառման մեկնաբանություններում, և հետագայում կոչ եմ անում զերծ մնալ անձանց ուղղված վիրավորանքներից՝ դա դարձնելով քաղաքական մշակույթ։

ԱԺ ընտրություններում ՔՈ առաջին համար Սուրեն Սահակյան

Նույն շարքից