Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ավինյանը՝ ԱԺ ապագա նախագահի թեկնածուների մասին

analitik.am

Մինչև այս շաբաթվա վերջ պարզ է լինելու, թե Իմ քայլը դաշինքից ով կլինի գործադիրում, ով կգնա օրենսդիր: Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում դաշինքը խորհրդարանում ունենալու է 88 մանդատ:

Ավինյանը նշել է, որ որոշումներ կայացնելիս նկատի են ունենալու տվյալ գործչի հմտությունները, ունակություններն ու այն, թե ով որտեղ ավելի շատ օգտակար կլինի:

Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքերով, քննարկումներ ընթանում են նաև ԱԺ ապագա նախագահի մասով, կան անուններ և այս շաբաթվա մեջ ամեն ինչ կհայտնվի:

Նույն շարքից