Գլխավոր Հասարակություն 

Հունական Skai հեռուստաընկերության մոտ ուժեղ պայթյուն է որոտացել

analitik.am

Աթենքի արվարձաններից մեկում գտնվող Skai մասնավոր հեռաստաընկերության մոտ հուժկու պայթյուն է որոտացել, տուժածներ չկան: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Պայթյունը որոտացել է այս գիշեր: Միջադեպից առաջ անանուն զանգը զգուշացրել է հեռուստաընկերությանը սպասվելիք ակցիայի մասին: Դա թույլ է տվել անձնակազմին արագ տարհանել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել զոհերից: ՀԸ-ի շենքին հասցվել է լուրջ վնաս:

Ակցիայի պատասխանատվությունը դեռ որևէ մեկը չի ստանձնել:

Նույն շարքից