Անցած շաբաթ Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի: Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
5-րդ զոհն ազգությամբ լեհ տեղի բնակիչ է:
Հիվանդանոցում շարունակում է մնալ 11 տուժած, որոնցից մի քանիսի վիճակը շարունակում է ծանր մնալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի ոստիկանությունը փոխհրաձգության ժամանակ լիկվիդացրել է հրաձիգ Շերիֆ Շեքաթին: