Գլխավոր Քաղաքականություն 

Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է. Արամ Սարգսյանը՝ Լուկաշենկոյի վերջին հայտարարության մասին

analitik.am

Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ-ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին համար մեկ զենք վաճառող, մեր ռազմավարական գործընկեր և գլխավոր դաշնակից Ռուսաստանին։ Իսկ իմ կարծիքով ասելն անիմաստ է. ուղղակի մենք անաղմուկ, քայլ առ քայլ պետք է ավելացնենք մեր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և մեր հանդեպ պահվածքը միանշանակ կփոխվի։

Համոզված եմ, որ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք, հակառակ դեպքում իրենց սահմանը կանցնի Կռասնադարի մարզով...

Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյան

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր տարակուսանքն էր հայտնել այն մասով, որ հայկական իշխանությունները Մինսկին մեղադրում են Ադրբեջանին զենք վաճառելու մեջ, սակայն նույնը չեն անում Մոսկվայի մասով:

Նույն շարքից