Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից պահանջում է չմիջամտել իր ներքին գործերին և չխարխլել թագավարության դիրքերը

analitik.am

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից պահանջել է չմիջամտել իր ներքին գործերին և վերջ տալ քայլերին, որոնք խարխլում են Թագավորության դիրքերն աշխարհում և տարածաշրջանում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարությունը, փոխանցում է SPA-ն:

Սաուդական թագավորությունը Սպիտակ տանը հավաստիացրել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ և իր ներդրումն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում:

Ավելի վաղ  ԱՄՆ սենատը բանաձև էր ընդունել՝ կոչ անելով դադարեցնել աջակցությունը Եմենում քաղաքացիական պատերազմում գործող կոալիցիային, որը գլխավորում է հենց Սաուդյան Արաբիան: Բացի դրանից, ամերիկյան խորհրդարանի ստորին պալատը բանաձև էր ընդունել՝ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ մեղադրելով գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին:

Նույն շարքից