Քաղաքականություն 

ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի ԱԻ նախարար Վլադիմիր Վաշչենկոյին

analitik.am

Դեկտեմբերի 13-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Վաշչենկոյին (Владимир Ващенко)։

Հանդիպումն անցավ ԲՀ ԱԻՆ Արտակարգ իրավիճակների արձագանքման հանրապետական կենտրոնում, որտեղից ուղիղ կապ հաստատվեց ՀՀ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հետ:

Կողմերը մտքեր փոխանակեցին համապատասխան ծառայությունների աշխատանքի յուրահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկեցին արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման բնագավառում Հայաստանի և Բելառուսի համագործակցության զարգացման հեռանկարները:

 

Նույն շարքից