Հասարակություն 

Ադրբեջանի սիրելի ռուսաստանցի գործիչը դեմ է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը

analitik.am

Ռուսաստանցի լրագրող, հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն հերթական անգամ խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին և հերթական անգամ արել է հայտարարություններ, որոնք, մեղմ ասած, չեն տեղավորվում նորմալ տրամաբանություն ունեցող մարդու ուղեղում:

Ադրբեջանական իշխանությունների սերն ու համակրանքը վայելող գործիչը հայտարարել է, որ Արցախի 7 շրջաները «ադրբեջանական հողեր» են և պետք է վերադարձվեն Բաքվին:

Շևչենկոն նշել է, թե ինքը դեմ է Փաշինյանի քաղաքականությանը, բոլոր հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ վստահություն հայտնելով, որ բոլոր սթափ դատող հայերը նույն կարծիքն ունեն: Նա նաև կոչ է արել հայ ու ադրբեջանցի ժողովուրդներին իրական խաղաղ երկխոսություն սկսել: Հակառակ դեպքում, Շևչենկոն պնդում է իբր ադրբեջանիցները մինչև վերջ կպայքարեն իրենց «հայրենիքի» համար:

 

Նույն շարքից