Հասարակություն Բարի օր 

Սասնա ծռերի երկու անդամները քաղբանտարկյալներ չեն. Արտակ Զեյնալյան

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, խոսելով իր հետագա պաշտոնավարման մասին, հայտարարեց, որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է և ով կզբաղեցնի այն, կախված է վարչապետի որոշումից. «Առաջիկայում դա պարզ կլինի բոլորին»:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք քաղբանտարկյալներ են Սասնա ծռեր խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը, Զեյնալյանը հայտարարեց՝ ինքը ենթադրում է, որ վերջիններս կասկածվում են սպանության մեջ. «Ոչ, նրանք քաղաքական բանտարկյալներ չեն: Համաներման մասին օրենքով բացառություն է արված սպանություն կատարած անձանց համար: Մարդիկ են սպանվել և ՀՀ-ն պարտավոր է որպես կյանքի իրավունքի երաշխավորող ապահովել արդյունավետ քննությունը, իսկ դրա մեջ է մտնում գործի բացահայտումն ու մեղավորներին պատժելը»:

Նույն շարքից