Քաղաքականություն 

Միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է հենց սկզբից հայտարարել, որ հողերը պետք է հանձնել Ադրբեջանին, Լարիսա Ալավերդյան

analitik.am

Կա մեկ քաղաքական ուժ, որը ղեկավարել է առաջին նախագահը, որը մինչև 2017 թվականն ասել է, որ պետք է տարածքները հանձնեն: Մնացածներն այդ հարցով շատ հեղհեղուկ են արտահայտվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:

Ալավերդյանի խոսքերով, եթե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ կարելի է մեկ ստորագրությամբ հարցը լուծել, նրանք մոլորության մեջ են, քանի որ գոյություն ունեցող ստատուս քվոյի փոփոխությունը լուրջ լարվածություն ու բախումներ է բերելու տարածաշրջան:

Նախկին ՄԻՊ-ը խոսեց նաև ԼՂ հակամարտության հարցում ամերիկյան վերջին աշխույժության մասին: Նրա կարծիքով տպավորություն կա, որ ամերիկյան իշխանություններն ինչ-որ քայլերի են սպասում Փաշինյանից, ով բարձր լեգիտիմություն ունի, ինչով տարբերվում է իր նախորդներից: Սակայն նման բան հնարավոր չէ, դա ուղղակի ամերիկյան մոլորություն է:

Նույն շարքից