Հասարակություն 

Չզարմանաս, եթե մի օր դասալիքը դատավորդ հանդիսանա. Էդուարդ Շարմազանով

analitik.am

Չզարմանաս, եթէ մի օր դասալիքը դատաւորդ հանդիսանայ

Աժան ձեռք չէ բերւում առիւծի մորթին:
Այդ այսպէս լինելով հանդերձ՝ երբ մեծացար դու, զաւա՛կս, ձգտի՛ր տիրանալ նրան, բայց միամտութիւն չունենաս կարծելու, թէ Երկրագնդի վրայ կարելի է փառքի տէր դառնալ, առանց նախանձահեղձ սինլքորների չարութիւնը գրգռելու:

Զօրավա՞ր ես եօթ վէրք- չզարմանաս, եթէ մի օր դասալիքը դատաւորդ հանդիսանայ: Մեր աշխարհի լրբութիւններից մէկն էլ այդ է, չզարմանաս եւ չկրկնես զայրոյթով. «Թող զինուորն իր ստացած վէրքերը եւ հովիւը՝ իր ոչխարները համրէ»:

Չար անասուն է մարդս, երբ նախանձում է: Մեր աշխարհում միշտ էլ վատասիրտը հայհոյել է աներկիւղ ասպետին, երկչոտը՝ մութ անկիւնից քար նետել հերոսին:
Նախանձը- մասնաւորապէս հայկականը-ընտրում է ճամբաներից ամենակարճը, եւ թոյլատրելի համարում թշմամանքի բոլոր զէնքերը:

Նա, որին դեռ երէկ էր, ինչ խլեցիր առիւծի բերնից, փկրեցիր ստոյգ մահից՝ վաղը կարող է իժի նման գարշապարդ փնտռել:

Նա, որն այսօր ձիուդ ասպանդակները բռնել իր համար պատիւ է համարում՝վաղը կարող է փողոցաշունչ ամբոխը գրգռել անձիդ դէմ:

Նա, որ երէկ խորապէս կը ցաւէր, թե հայոց դաշտերում չի աճում այն ազնիւ դափնեվարդը, որ արժանի լինէր յաղթական ճակատիդ զարդարել՝վաղը կարող է ցեխ նետել քո կատարած պատմական գործին:
Մի՛, մի՛ զարմանար, եթէ իրենց կեանքը սրիդ պարտողները ասպէս վարուեն քեզ հետ, եւ մի՛ զարմանար, քանզի անձիդ դէմ ապերախտողը շուն չէ՛,այլ՝մարդ:

Գարեգին Նժդեհ, «Ռազմիկ», 1940թ, 25 դեկտ., թիւ 1

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից