Առողջապահություն Հասարակություն 

Մեկնարկել է «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» ծրագիրը

analitik.am

Առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանի շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանը:

Ծրագիրն իրականացվում է «Երազ» բարեգործական հիմնադրամի կողմից Եվրոպական Միության ֆինանսավորմամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության քաղաքացիական հասարակության «Կամուրջ» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի գործընկերությամբ:

«Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» ծրագրի շրջանակներում անվճար վերապատրաստում է անցել Հայաստանի տարբեր մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 926 բուժքույր:

Միաժամանակ, բոլոր մարզերում ձևավորվել են շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների փոխօգնության, աջակցման խմբեր՝ կայուն համագործակցող տարածքային ինքնակառավարման մարմինների ենթակայության ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների հետ:

Ծնողներին հասանելի է նաև իրավախորհրդատուի և հոգեբանի օժանդակությունը:

 

Նույն շարքից