Գլխավոր Հասարակություն 

Հայաստանն ու Ռուսաստանը նոր համաձայնագիր կստորագրեն, որը կարգելի արտասահմանցի զինվորականների ներկայությունը լաբորատորիաներում. Լավրով

analitik.am

Հայաստանն ու Ռուսաստանը նոր համաձայնագիր են պատրաստում, որով արգելվելու է արտասահմանցի զինվորականների ներկայությունը կենսաբանական լաբորատորիաներում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Комсомольская правда»-ն:

Լավրովը նշել է, որ Երևանն ու Մոսկվան շուտով կստորագրեն այդ համաձայնագիրը:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքերով, չնայած այն բանին, որ Հայաստանն ու Վրաստանը բացել են իրենց լաբորատորիաների դռները ռուսաստանցի դիվանագետների համար, այնտեղ պետք է ստուգումներ անցկացնեն միայն մասնագետները, այլ ոչ թե պետական մարմինների ներկայացուցիչները:

Նույն շարքից