Քաղաքականություն 

Գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողով - «Արևելյան Եվրոպա» միության կողմից կազմակերպված միջոցառման վերաբերյալ

analitik.am

Դեկտեմբերի 14-ին Գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողով -  «Արևելյան Եվրոպա» միության կողմից Հարավային Կովկասի երկրների փորձագետների համար կազմակերպվել էր նիստ, որին բանախոսությամբ հանդես եկավ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև ԳԴՀ կանցլերի աշխատակազմի արտաքին տնտեսական քաղաքականության և երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնի պատասխանատու դր. Ռյուդիգեր Շոլցը (Dr. Rüdiger Scholz), ԳԴՀ ԱԳՆ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով բաժնի վարիչի պաշտոնակատար Մոնիկա Լենհարդը (Monika Lenhard), ԳԴՀ ԱԳՆ արտաքին տնտեսական քաղաքականության հարցերով տարածաշրջանային պատասխանատու Քրիստոֆեր Ֆրոնցեկը (Christopher Fronzek):

Կազմակերպության գործադիր տնօրեն Ուտե Քոխլովսկի-Քաջայայի (Ute Kochlowski-Kadjaia) բացման խոսքից հետո դեսպան Աշոտ Սմբատյանը հանդես եկավ ծավալուն բանախոսությամբ` «Արդի իրավիճակը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո. ՀՀ տնտեսական գրավչությունը» խորագրով:

Ելույթից հետո դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

 

Նույն շարքից