Գլխավոր Հասարակություն 

Հայկ Մարությանի համար արտասահմանյան գործողումներն ավելի կարևոր են, քան տրանսպորտի ու վերելակների հարցը

analitik.am

Դեռ մայրաքաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ Իմ քայլը դաշինքը և մասնավորապես Հայկ Մարությանը հայտարարում էին վերելակների հարցը կարգավորելու, մահվան վերելակներից ազատվելու իրենց ծրագրերի մասին: Ինչպես պարզ է դառնում Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծից, իրենց նպատակին հասնելու համար մայրաքաղաքի իշխանությունները կրճատել են վերելակների հիմնանորոգման բյուջեն: Թե որքանով գումարի կրճատումը կօգնի գործին, ժամանակը ցույց կտա: Այս պահին միայն հստակ է մի բան, որ բյուջեն այդ մասով կրճատվել է 78 մլն դրամով՝ հասնելով 30.7 միլիոնի:

Կրճատվել է նաև տրանսպորտի բյուջեն: Եթե անցած տարվա բյուջեով այս մասով հատկացված էր 15 մլրդ 196 մլն, այս տարի այն հասնում է 13 մլրդ 275 միլիոնի: Այստեղ երևի թե պետք է հիշել քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքերն այն մասին, որ Երևանի տրանսպորտի հարցը լուծվելու է և գազելներն անհետանալու են միայն 2-4 տարվա ընթացքում:

Սրա փոխարեն նախագծում ավելացել է պարգևավճարների, արտասահմանյան գործուղումների բյուջեն: Առաջինի  մասով այն ավելացել է 1մլրդ 232.9 մլն դրամով, իսկ երկրորդի՝  50 միլիոն:

Նույն շարքից