Բարի օր Ֆեյսբուք 

Լուկաշենկոն Ձեզ հետ խոսեց այնպես, ինչպես Դուք եք խոսում Ձեր ժողովրդի մի զգալի մասի հետ. Ալումյանը՝ Փաշինյանին

analitik.am

Հարգելի պարոն Փաշինյան: Երեկ մեծ ցավ ապրեցի, երբ համացանցում տեսա, թե ինչ կերպ է մեկ այլ երկրի նախագահ ԶԼՄ-ների ներկայությամբ արտահայտվում Ձեր մասին: Կարծում եմ՝ դրանով նա վիրավորեց ոչ միայն Ձեզ այլ՝ մեզ բոլորիս: Եվ ամենևին կարևոր չեմ համարում,թե արդյո՞ք նա ճիշտ էր վերարտադրում Ձեր ու իր միջև եղած խոսակցությունը, թե իրականում ինչ խոսակցություն է տեղի ունեցել Ձեր ու նրա միջև և թե ինչ եք պատասխանած եղել նրան: Կարևորը այն է, որ բազմաթիվ լրատվամիջոցների ներկայությամբ նա Ձեր հասցեին արեց այնպիսի արտահայտություններ, որոնք երբևէ, որևէ երկրի ղեկավար իրեն թույլ չի տալիս մեկ այլ երկրի ղեկավարի հասցեին՝ անկախ այդ երկրների կամ դրանց առաջնորդների հարաբերություններից:

Սակայն արդյո՞ք Դուք նկատել եք, որ այդ նույն բառապաշարն եք Դուք ինքներդ օգտագործում Ձեր ժողովրդի մի զգալի մասի նկատմամբ: Արդյո՞ք նկատել եք, որ՝ ընդօրինակելով Ձեզ, ժողովրդի մի ստվար զանգված սկսել է համացանցում օգտագործել ամենագռեհիկ արտահայտությունները Ձեր ընդդիմախոսնարի հասցեին, իսկ Դուք՝ Ձեր անտարբերությամբ, ուղղակիորեն նպաստել եք այդ մշակույթի ծաղկմանը:

Ներկայում ուժային բոլոր լծակները Ձեր ձեռքում են ու Դուք ի վիճակի եք Հայաստանում վիրավորել ցանկացած մեկի ու ոչ միայն մնալ անպատասխան, այլ նաև՝ արժանանալ ծափահարությունների: Բայց, միգուցե, հենց դա՞ է պատճառը, որ այլ երկրի առաջնորդը Ձեզ համար բացառություն է արել ու սկսել է Ձեր մասին խոսել այն նույն տոնով, որով Դուք խոսում եք Ձեզ դուր չեկած հայրենակիցների հասցեին:

Փաստաբան Հայկ Ալումյան

Նույն շարքից