Բարի օր Քաղաքականություն 

Սորոսը շատ ակտիվ է Հայաստանում. Սերգեյ Լավրով

analitik.am

Ռուսաստանը Հայաստանում և ԱՊՀ ցանկացած երկրում ավելի քիչ դիվանագետ ունի, քան՝ ԱՄՆ-ը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ամերիկացիները սեփական չափորոշիչներն ունեն, որոնցով նրանք աշխատում են: Մենք ունենք մեր ֆինանսական չափորոշիչներն ու սահմանափակումները»,-ասել է Լավրովը՝ խոսելով այն մասին, թե ինչու է Ռուսաստանը զիջում փափուկ ուժի հարցում:

ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով, ամերիկացիները բավականին ակտիվ են աշխատում ետխորհրդային տարածքում: Այստեղ լուրջ գործունեություն են ծավալում մի շարք կազմակերպություններ, այդ թվում նաև Ջորջ Սորոսը:

«Այստեղ նրանք, անկասկած թվային առավելություն ունեն: Շատերն ունեն շատ սադրիչ օրակարգ: Մենք չենք կարող նույն քանակությամբ, հայելային պատասխան տալ, ստեղծել մարիոնետական կազմակերպություններ»,-հավելել է ռուսաստանցի պաշտոնյան:

Նույն շարքից