Քաղաքականություն Ֆեյսբուք 

Այստեղ ինձ Ծառուկյանը չի հետաքրքրում, այլ՝ երևույթը․ Ստեփան Դանիելյան

analitik.am

10 րոպե նայեցի Էդմոն Մարուքյանի լայվն ու մի հարց առաջացավ մոտս։

---------------------------------

Հարցի նախաբանը

-----------------------------

Էդմոն Մարուքյանն ասում է, որ Նոր Հայաստանում Ծառուկյանը խորհրդարանում անելիք չունի, քանի որ բիզնեսը հիմա անվտանգ է և իրենք (ինքը) խորհրդարանում կպաշտպանի իրենց (Ծառուկյանի) շահերը։ Այսինքն բիզնեսը և քաղաքականությունն այլևս տարանջատված են։ Ենթադրվում է, որ Նոր Հայաստանը հեղափոխական ուժերն են կերտել, միևնույն ժամանակ Մարուքյանը (Լուսավոր Հայաստանը) հեղափոխական ուժ չեն, սակայն Հեղափոխական Հայաստանի արժեքների դիրքերից է հանդես գալիս։

Հարցի նախապատրաստումը

----------------

Հեղափոխական Հայաստանի անունից, ըստ տրամաբանությամբ, կարող է հանդես գալ հեղափոխական ուժը։ Ավելի ուժեղացնենք շեշտը, հեղափոխության Առաջնորդը կամ Հեղափոխության Ալֆա և Օմեգա Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ և Ծառուկյանը՝ որպես ԲՀԿ նախագահ, սույն թվականի Հոկտեմբերի 7-ին կնքել են  հուշագիր, ըստ որի պայմանավորվել են համագործակցել (ուշադրություն՝ վարչապետը և կուսակցությունը, այլ ոչ թե կուսակցությունն և կուսակցությունը), մասնավորապես․ "Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ"։

Այսինքն Հեղափոխության Առաջնորդը, միաժամանակ վարչապետը մի կուսակցության հետ պայմանավորվել է տնտեսական համագործակցության մասին (իսկ մյուս կետով  "Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ")։ Այսինքն հանաձայնվել է, որ բիզնեսը տեղ ունի խորհրդարանում։

Հարցը

----------

Էդմոն, "Նոր Հայաստանը" (Նիկոլը) բիզնեսմենին տեսնում է խորհրդարանում, նաև որպես ներդրում բերող խորհրդարանական ուժ (!!!!!!!!!!!!!!!!!!!!!) ու պայմանագիր է կնքում համագործակցության մասին։

Հեղափոխությունը Ծառուկյանի  մուտքը խորհրդարան լեգիտիմ է ճանաչել, ավելին, մարդը հեղափոխական բարաթ՝ հուշագիր ունի։ Դու էլ հեղափոխական չես։ Ինչու չես քննադատում վարչապետին հակահեղափոխական գործունեություն ծավալելու, ինչպես նաև վարչապետ+կուսակցություն անհասկանալի ֆորմատով պայմանագիր կնքելու համար։

Հ․Գ․ Այստեղ ինձ Ծառուկյանը չի հետաքրքրում, այլ՝ երևույթը։

Քաղաքագետ՝ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից