Քաղաքականություն Ֆեյսբուք 

Գագիկ Ծառուկյանը պետք է լավ իմանա, թե ոչ քաղաքական մեթոդներով քաղաքական հարցեր լուծելու ընթացքն ինչի է հանգեցնում․ Գրիգորյան

analitik.am

«Մեկ օր է, որ երկու կուսակցության ներկայացուցիչներ իրար նկատմամբ անհարգալից և որոշ դեպքերում արդար քննադատություն են անում, արդեն շատերի մոտ ջղաձգումներ են։

Բա որ ՀՅԴ-ի տեղը լինեիք, ամիսներ շարունակ այդ հակաքարոզչությունն է իրականացվել։ Բա արդար նեղացողների մեջ մի մարդ չկա՞ր ասեր արա էս ի՞նչ եք անում։

Հա իմիջայլոց հոկտեմբերի 2-ին մի օրինագիծ բերվեց ԱԺ լիագումար նիստ, որն անցել էր ԱԺ հանձնաժողովի նիստով, որտեղ իր ներկայությունն ուներ նաև ԵԼՔ դաշինքը։ Բա Մարուքյան Էդմոնը, որ սաբոտաժ է որակում, ինչպե՞ս է բացատրում իրենց ֆրակցիայի ներկայացուցչի դիրքորոշումը։

Լավ ընդդիմություն եք, մնում է հասկանալ, թե ում։

Իսկ Գագիկ Ծառուկյանը պիտի, որ լավ իմանա, թե ոչ քաղաքական մեթոդներով քաղաքական հարցեր լուծելու ընթացքը ինչի է հանգեցնում։

Հ.Գ. Մեր ազգը դեռ շատ կկարոտի ԱԺ ընդդիմադիրին»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանը։

Նույն շարքից