Քաղաքականություն Ֆեյսբուք 

ՀԱՊԿ-ը չի կարողանում վերածվել գործուն անվտանգության բլոկի․ Էմիլ Օրդուխանյան

analitik.am

«Լուկաշենկոն բացահայտում է ՀԱՊԿ-ի ողջ «հմայքը»

Ինչպե՞ս է հնարավոր ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգային կառույցի մասին ձևավորել ադեկվատ վերաբերմունք և վստահության մթնոլորտ, եթե կառույցի անդամ երկրներից մեկի ղեկավարը ներքին քննարկումները (կարևոր չէ, թե դրանք ինչպիսին են) հանրայնացնում է իր ասուլիսի ժամանակ: Վերջիվերջո ՀԱՊԿ-ն անվտանգային կառույց է, և հենց դրա բնույթից ելնելով՝ ամեն ներքին խոսակցություն չէ, որ պետք է հասանելի դառնա համաշխարհային հանրությանը նույնիսկ, եթե դա հավատարժան է:

Որքանո՞վ է այդ կառույցը նման դեպքերում պահպանում իր անվտանգային բնույթը, առավել ևս, երբ հանրայնացվում են կառույցի ներքին խնդիրները, անհամաձայնությունները, ոչ թե ձեռքբերումներն ու արդյունքները:

Այս ամենը վկայում է այն մասին, որ տարբեր շահեր հետապնդող պետությունների (նաև՝ անվտանգության ոլորտում) այս միությունը չի կարողանում գործնականում վերածվել իրապես գործուն անվտանգության բլոկի՝ առավել ևս միտված լինելով հակակշռել կամ հավասարակշռել արևմտյան անվտանգային կառույցներին:

Այսպիսի ապակառուցողական գործողություններն էլ ավելի են թուլացնում առանց այն էլ ոչ ուժեղ այս բլոկը, երբ որոշ անդամ պետություններ հետապնդում են ոչ թե ԸՆԴՀԱՆՈՒՐ, այլ ՄԱՍՆԱՎՈՐ շահեր»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը:

Նույն շարքից