Բարի օր Հասարակություն 

21-րդ դարում ավելի աբսուրդային է 30 տոկոս աղքատություն ունենալ, քան տգեղ տոնածառ. Անի Հովհաննիսյան

analitik.am

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.

21-րդ դարում ավելի աբսուրդային է մոտ  30 տոկոս աղքատություն ունենալ, քան տգեղ տոնածառ... Եթե ավելի ադեկվատ մոտենանք հարցին, կարելի է ընդհանրապես տոնածառ չունենալ: Առհասարակ բոլոր տեսակի զարդարանքների վրա ու պրակտիկ հարցեր չլուծող ծախսեր չանել, դրա փոխարեն բոլոր գումարներն ուղղել կոնկրետ ծրագրերի իրագործմանը, որոնք կլուծեն աղքատության խնդիրները, կապահովեն մարդկանց աշխատատեղերով... Ինչ վերաբերում է տոնական տրամադրությանը, ապա չեմ կարծում, որ որևէ նորմալ մարդ կարող է տոնական տրամադրություն ունենալ, եթե շքեղ, գեղեցիկ  տոնածառի կողքին իրեն մոտենում են նվազագույնը 5 մուրացկան և հացի գումար խնդրում...
Իհարկե, սա չի նշանակում, որ շքեղ տոնածառ ունենալը վատ է, սխալ է, ամենևին, ուղղակի պետք է ամեն ինչ գնահատել սթափ և չկտրվել իրականությունից՝ բոլոր ռեսուրսներով լուծումներ տալով առաջնահերթ խնդիրներին, ապա նոր էսթետիկայի մասին մտածել...

Նույն շարքից