Քաղաքականություն Ֆեյսբուք 

Հասարակությանը հուզող թեմաների մասին նախ կարծիք ու գնահատական հարցրեք նորընտիր պատգամավորներից. Աշոտյան

analitik.am

Հարգելի լրագրողներ,

Իհարկե, ընտրություններից հետո քաղաքական օրակարգը մնում է խիտ, իսկ Հայաստանի շուրջ միջավայրը՝ անհանգիստ։

Արցախում զարգացումները, ՀԱՊԿ-ում իրավիճակը, Լուկաշենկոյի բացահայտումները, Լավրովի հարցազրույցը. թեմաները արդիական են, թեժ եւ մտահոգիչ։

Շնորհակալ եմ, որ ձեզ հետաքրքրում են նաեւ իմ գնահատականները։ Ասելիք շատ կա, եւ այն պատեհ պահին կրկին կդառնա մեր հանրության սեփականությունը։

Սակայն այս փուլում խնդրում եմ ձեզ այդ եւ հասարակությանը հուզող այլ թեմաների մասին նախ կարծիք ու գնահատական հարցնել նորընտիր պատգամավորներից։ Դա ավելի ճիշտ է, արդար եւ պրագմատիկ։

Արմեն Աշոտյան

Նույն շարքից