Իրավական Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը դատարանում հարցաքննվելու է՝ որպես վկա. Առավոտ

analitik.am

Այսօր Հոկտեմբերի 27-ի գործով հայտնի Արթուր Այվազյանի՝ Մանախի եւ «Ելք» դաշինքի քարոզիչների միջեւ կոնֆլիկտի վերաբերյալ գործն էր քննվում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Պապոյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ Մանախին, որը 14 տարի անցկացրել էր կալանավայրում Հոկտեմբերի 27-ի գործով կարեւոր վկայի սպանության համար, այս անգամ էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Անդրանիկի փողոցում «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ «պահել է ապօրինի ձեռք բերած ատրճանակ՝ «անթաքույց արհամարհանք դրսեւորելով հասարակության նկատմամբ»: Ըստ մեղադրանքի, նա բռնությամբ զուգորդված խուլիգանություն է արել՝ Քր․ Օր-ի 258 հոդված, մաս երկրորդ, եւ ապօրինի զենք է կրել՝ 235 հոդված, մաս 1-ին։

Դեպքը տեղի էր ունեցել 2017-ի ԱԺ ընտրություններից երկու օր առաջ՝ մարտի 31-ին, կեսգիշերին մոտ։ «Ելքի» անդամներ Նիկոլ Փաշինյանը եւ Հայկ Սարգսյանը ոստիկանությանը հայտնել էին, որ Արթուր Այվազյանը հարձակվել է իրենց վրա քարոզչություն իրականացնելու ժամանակ, գողացել է իրենց դրոշները, ատրճանակ է պահել Հայկի վրա։ Իսկ Մանախը հակառակն էր պնդում՝ որ տուժողը ինքն է, ոչ թե «Ելքի» անդամը։ Ըստ Այվազյանի, ինքը միայն նկատողություն է արել «Ելքի» «ջահելներին» եռագույնը գետնին գցելու համար ու դրա համար նրանք իրեն քարշ են տվել գետնով, մեքենայից կախված վիճակում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից