Հայաստան Քաղաքականություն 

Երբ է նախագահ Սարգսյանը վերադառնալու Բաղրամյան 26. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Ստորագրվե՞լ է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ԱԺ օրենքը, ըստ որի՝ Բաղրամյան 26-ը դառնում է նախագահի նստավայրը։ «Այո»,- ասաց նախագահականի մեր աղբյուրը։ Ե՞րբ եք տեղափոխվելու։ «Ըստ ամենայնի՝ հունվարին»։ Ամանորին այնտեղ չե՞ք լինի։ «Չեմ կարծում»։

Իսկ ինչպե՞ս եք օգտվելու դահլիճներից, որոնք վարչապետի հետ ընդհանուր օգտագործման են․ ո՞վ է տոնածառը դնելու, երեխաներին ինչպե՞ս եք ընդունելու։ «Այս պահին քննարկումներ են ընթանում, ըստ ամենայնի, կընտրվի հետեւյալ ֆորմատը՝ սահմանային գոտու երեխաներին այց՝ Ձմեռ պապիկի, Ձյունանուշի ուղեկցությամբ, կթիրախավորվեն օգնության կարիք ունեցող մանուկները եւս»»

 

Նույն շարքից