Հասարակություն 

«Ախրանիկ բալեն» պատգամավոր դարձավ

analitik.am

Ահա թե ինչ է գրում ՀՀ Վարչապետին ենթակա պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանի և ՀՀ վարչապետի օգնական Նաիրրի Սարգսյանի  հայրը․

Zareh Sargsyan

Հայկս, փառահեղ հաղթանակի առիթով՝ շնորհավորում եմ քեզ և հրաշալի թիմիդ բոլոր անդամներին: Հանրապետությունում 18-րդ արդյունքը հիրավի պատկառելի է: Տղաս, դու այլևս «ախրանիկ» չես, այլևս քեզ իրենց ձայնի իրավունքը վստահած մեր՝ 11563 հայրենակիցների իրավունքների պաշտպանն ես, շահերի երաշխավորը: Ձեզ հաջողվեց քո դեմքով՝ հեղափոխության սիմվոլներից մեկը նյութականացնել ազգընտիրի մանդատով: Հայկս, արժանի եղիր այդ բարձր առաքելությանը՝ ի փառս մեր աննման ժողովրդի: Դու եղբորդ՝ աննման Նաիրիիս, հետ կատարելապես հատուցել եք ձեր որդիական պարքը: Ես երջանիկ եմ։

Մնում է ընդամենն ասել՝ երջանիկ հայր․ «ախրանիկ բալեն» պատգամավոր դարձավ։ Լավ, բա Ազգային ժողովից ակնկալիք ունեցողներս ինչի տեր ենք։

«Հրապարակ»

Նույն շարքից