Գլխավոր Հասարակություն 

Միգրացիան տնտեսական աճի, դինամիզմի և փոխըմբռնման համար հզոր շարժիչ է. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, նշվում է Միգրանտների միջազգային օրը։ Օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։

«Միգրացիան տնտեսական աճի, դինամիզմի և փոխըմբռնման համար հզոր շարժիչ է։ Այն միլիոնավոր  անձանց թույլ է տալիս փնտրել նոր հնարավորություններ՝ օգուտ տալով ինչպես սկզբնային այնպես էլ նպատակակետային համայնքներին։

Այդուհանդերձ, երբ միգրացիան վատ է կառավարվում, այն կարող է ուժեղացնել տարանջատումները հասարակությունների մեջ և միջև, մարդկանց խոցելի դարձնել շահագործման ու չարաշահման համար, թուլացնել կառավարության հանդեպ հավատը։

Այս ամիս աշխարհն ուղենշային քայլ-առաջ կատարեց՝ ընդունելով «Ապահով, կանոնակարգված և կանոնավոր միգրացիայի» գլոբալ համաձայնագիրը։

Ապահովված լինելով Միավորված ազգերի կազմակերպության անդամների ճնշող մեծամասնության աջակցությամբ՝ Համաձայնագիրը կօգնի մեզ զբաղվել միգրացիայի իրական մարտահրավերներով՝ միաժամանակ քաղելով դրա բազում օգուտները։

Համաձայնագիրը մարդակետրոն է և հիմնավորված մարդու իրավունքներով։

Այն մատնանշում է մի ուղի, որը կընձեռնի միգրացիայի համար ավելի օրինական հնարավորություններ և կօգնի կատարել մարդկանց թրաֆիքինգը վերացնելու ավելի հզոր գործողություն։

Միգրանտների միջազգային օրը եկե՛ք բռնենք Գլոբալ համաձայնագրի նախատեսած ուղին. այնպես անենք, որ միգրացիան աշխատի հօգուտ բոլորի»։

Նույն շարքից