Քաղաքական գլխավոր 

Հայաստանում ՌԴ դեսպանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության մասին

Ես Ռուսաստանի ներկայացուցիչը չեմ ՀԱՊԿ-ում, դրա համար այդ կազմակերպության մասով իմ մեկնաբանությունները սահմանափակ կլինեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դեսպանի խոսքերով, Ռուսաստանի դիրքորոշումը պայմանավորված է կազմակերպության, կազմակերպության անդամ երկրների միջև կապերի ամրապնդմամբ. «Մոսկվան հետաքրքրված է, որ հարցը լուծվի այնպես, որպեսզի կազմակերպության արդյունավետությունը չտուժի՝ այդ թվում նման իրավիճակների համար որոշակի իրավական կարգավորումների սահմանման շնորհիվ»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, դեսպանի խոսքերով, հարցը լուծվում է անդամ երկրների ղեկավարների մակարդակով. «Ես կարծում եմ, որ մեր ընդհանուր հետաքրքրությունն այն է, որ կազմակերպությունն ամրապնդվի, արդյունավետ գործի, ինչն էլ ընկած է լինելու այն որոշման հիմքում, որը կայացվելու է»:

Նույն շարքից