Գլխավոր Իրավական 

Անակնկալ որոշում․ Նորատուսցի Ալիկն արդարացվեց դատարանի կողմից և ազատ արձակվեց

analitik.am

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայր, դատավոր Նելլի Բաղդասարյանը հրապարակեց արդարացման դատավճիռը Նորատուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի համար:

Նույն գործով անցնող Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ համաներմամբ ազատվելով պատժի կրումից: Ինչ վերաբերում է Արմեն Գասպարյանին, նա նույնպես ազատ արձակվեց։

Հիշեցնենք, որ Պետրոս Իսրայելյանը մեղադրվում էր 2016 թվականի նոյեմբերի 13-ին նախնական համաձայնությամբ խմբի կազմում Մուշեղ Մուշեղյանին սպանելու մեջ, իսկ Բանդուրյանը՝ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն օժանդակելու:

Ինչ վերաբերում է Գասպարյանին, ապա նա մեղադրվում էր Մուշեղյանի սպանության  մասին տեղեկանալու եւ իրավասու մարմիններին դիտավորությամբ չհայտնելու մեջ։

Միջադեպը տեղի էր ունեցել Չարբախում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում։

Նույն շարքից