Հասարակություն 

Այդ հարցը մեզ անհանգստացնում է. ՌԴ դեսպանը՝ Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների հարցի մասին

Խոսքը վերաբերում է երկու սուվերեն, իրավահավասար պետությունների փոխգործակցության մասին, ով ում ինչ կարող է արգելել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարության մասին:

Դեկտեմբերի 17-ին Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը շուտով փաստաթուղթ են ստորագրելու, որով արգելվելու է Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներում արտասահմանցի զինվորականների ներկայությունը:

Դեսպանի խոսքերով, Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգանում են իրավահավասարության հիման վրա. «Որքանով որ ինձ հայտնի է, հայկական և ռուսական կողմերի միջև երկխոսություն է ընթանում կենսաբանական լաբորատորիաների շուրջ: Մոսկվան այդ հարցում բանակցություններ է վարում նաև հարևան այլ պետությունների հետ, որտեղ կան կենսաբանական լաբորատորիաներ: Չեմ թաքցնի, այդ հարցը մեզ անհանգստացնում է, դրա համար մենք երկխոսություն ենք վարում: Իմ տեղեկություններով, հայկական կողմի հետ երկխոսությունը կառուցողական է, չեմ բացառվում, որ ինչ-որ փուլում փաստաթուղթ կստորագրվի: Այս փուլում դեռ քննարկումներ են ընթանում»:

Նույն շարքից