Բարի օր Քաղաքականություն 

Ինչու Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին. Պարզաբանում է ՌԴ դեսպանը

analitik.am

Այս դեպքում միջպետական արարողակարգի հարց է։ Նման շնորհավորանքներն ընդունված չեն, դրանք, որպես կանոն, լինում են, երբ կա նշանակում: Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով այն մասին, թե ինչու ՌԴ նախագահը չի շնորհավորում Փաշինյանին խորհրդարանական ընտրությունների առիթով:

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան դեկտեմբերի 9-ին: Ընտրությունների արդյունքում վարչապետի պաշտոնակատարի գլխավորած դաշինքը ստացավ ձայների ավելի քան 70 տոկոս, ինչի արդյունքում Իմ քայլը դաշինքը ԱԺ-ում կունենա 88 մանդատ:

ՌԴ նախագահը դեռ որևէ հայտարարություն չի արել այդ մասով, սակայն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն ունենալ Հայաստանի նոր խորհրդարանի և ձևավորվող նոր կառավարության հետ:

Նույն շարքից