Գլխավոր Քաղաքականություն 

Լուկաշենկոն, Հայաստանի մասին խոսելով, հարվածել է Ռուսաստանին. Թևան Պողոսյան

analitik.am

Թևան Պողոսյանը կարծում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր վերջին հայտարարությունների ժամանակ օգտագործեց եղած ֆորմատն իր երկրի շահերն առաջ տանելու համար և Հայաստանի մասին էլ խոսեց նույն նպատակին հասնելու շրջանակներում. «Նա հայտարարեց, որ ՀԱՊԿ-ում ինքը խնդիր չունի, կարող էր մեկ տարի էլ համբերել, քանի որ մեկ տարուց այսպես թե այնպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցվելու էր Մինսկին: Նա ասաց, որ Նազարբաևն ու Պուտինն են ուզել բելառուս երիտասարդ գեներալը լինի գլխավոր քարտուղար: Ուզում է ասել, որ Նազարբաևի ու Պուտինի խաղն է եղել: Դրանից հետո խոսեց ԼՂ հարցում առաջարկությունների մասին, որով զբաղվում է Մինսկի խումբը, որտեղ էլ նախաձեռնողականություն ունի Ռուսաստանը: Ինքն իրականում Ռուսաստանին հարվածեց»:

Պողոսյանի խոսքերով, Լուկաշենկոն հայտարարություններ է արել՝ ելնելով իր երկրի, իր անձնական շահերից. «Հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է անել, որ Բելառուսն իր շահերի մասին խոսելիս լինի շատ նրբանկատ: Նա պետք է իմանա՝ եթե Ռուսաստանին կամ այլ երկրի որևէ բան է ուզում բացատրել, դա պետք է անի իր երկրի հաշվին»:

Ինչ վերաբերում է հարցին, թե որն է այստեղ Հայաստանի վրիպումը, փորձագետն ասաց, որ մեր վրիպումը մեր արտաքին քաղաքականության մեջ է. «Մենք 30 տարում չենք ձևավորել այն պաշարը, որը թույլ կտար այս խնդիրը չունենալ»:

Նույն շարքից