Հայաստան Քաղաքականություն 

Քննարկում ենք առաջին փոխվարչապետի հաստիքը չունենալու տարբերակը. Աղաջանյան

analitik.am

Քննարկվում է երեքի փոխարեն երկու փոխվարչապետ ունենալու ու առաջին փոխվարչապետի հաստիք ընդհանրապես չունենալու տարբերակը: Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Աղաջանյանի խոսքերով, շեշտադրումը պետք է դնել ոչ թե կրճատման վրա, այլ՝ օպտիմալացման. «Օպտիմալացումն առաջին հերթին ենթադրում է գործառույթների օպտիմալ օգտագործում: Գործընթացները պետք է այդ կոնտեքստւմ դիտարկել: Իսկ արդեն օպտիմալացման արդյունքում որոշակի կրճատումներ հավանաբար տեղի կունենան: Բայց ուզում եմ արձանագրել, որ այս գործընթացի առաջնային նպատակը գործառույթների դուբլյաժի բացառումն է, ինչի արդյունքում խնայողություններ ու ավելի արդյունավետ համակարգ կունենանք»,-ասել է Աղաջանյանը:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը տեղափոխվելու է խորհրդարան՝ զբաղեցնելով ԱԺ խոսնակի պաշտոնը:

 

Նույն շարքից