Բարի օր Քաղաքականություն 

Ուկրաինայում «հարձակվել» են Նիկոլ Փաշինյանի վրա

analitik.am

Այն բանից հետո, երբ Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեայում դեմ է քվեարկել Ղրիմի հարցով հակառուսական պատժամիջոցների բանաձևին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ուկրաինական հասարակական կազմակերպությունների քննադատության կիզակետում: Այս մասին գրում է rusarminfo-ն:

Ուկրաինացի լրագրող Այդեր Մուջաբաևը հայտարարել է, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, Երևանը շարունակում է միջազգային հարթակներում աջակցել Ռուսաստանին:

Իր հերթին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Բորիսլավ Բերեզան նշել է՝ չնայած Հայաստանում տեղի ունցած իշխանափոխությանը, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանում գլխավոր խաղացողը և լուրջ ազդեցություն ունի երկրի արտաքին քաղաքականության վրա:

Լրագրող Արկադի Բաբչենկոն էլ գրել է, որ Հայաստանը միշտ մնալու է պրոռուսական և պետք չէ հույսեր ունենալ հակառակի մասով:

Հավելենք, որ Հայաստանից բացի վերոնշյալ բանաձևին դեմ է քվեարկել ևս 18 պետություն:

Նույն շարքից