Բարի օր Քաղաքականություն 

Տպավորություն է, որ Նիկոլն Ալիևի ականջին շշնջացել է, որ պատին կծեփի․ Արամ Սարգսյան

analitik.am

Այս պահին պետք է ամեն ինչ արվի, որպեսզի երկիրն ապահով ու անվտանգ լինի, այս հարցում մենք պետք է կանգնենք իշխանությունների կողքին ու օգնենք նրանց: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքերով, հիմա նոր հիբրիդային պատերազմում նոր էլեմենտ է ավելացել, խոսքը վերաբերում է ֆեյքերին. «Հիմա գումարտակ-գումարտակ նստած մեկը մյուսին հայհոյում են: Այսօրվա երիտասարդների մոտ մի շատ տարօրինակ հատկություն է առաջացել. Երբ ասում ես աչքիդ վրա ունք կա, միանգամից վրդովվում են: Դա մեզ չի խանգարելու հայտնել մեր տեսակետը, մնացածը, նրանց խնդիրն է»:

Անդրադառնալով Արցախի հիմնահարցին՝ Սարգսյանը նշեց, որ իր համար զարմանալի է, թե ինչ է շշնջացել Նիկոլ Փաշինյանն Ալիևի ականջին, որ այսպես միանգամից վերջինս բարիացել է, որոշեց, որ կարող է հաղթահարել բոլոր հակասությունները. «Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլն ասել է, որ պատին կծեփի կամ ասֆալտին կփռի: Հակառակ դեպքում, ինչու պետք է Ալիևն ագրեսորից դառնար ամենաբարին: Եթե լուրջ խոսենք, հետևյալ խնդիրը կա: Արցախի հիմանահարցում նախորդ իշխանությունները սևեռվել էին Մադրիդյան սկզբունքների վրա, Կազանի փաստաթուղթ և այլն, որոնք մեզ համար ընկալելի չեն: Հիմա բոլորը խոսում են տարածքներ Ադրբեջանին զիջելու մասին, իսկ մենք ասում ենք, որ չկա այդպիսի հարց: Գլխավոր հարցն այն է, թե որն է Հայաստանի դիրքորոշումը, դա պետք է ամփոփոխ ներկայացվի: Հիմա հատվածային խոսելով՝ մենք վտանգի տակ ենք դնում մեր երկիրը: Ես ուզում եմ հասկանալ՝ պատրաստվում է արդյո՞ք այսօրվա իշխանությունը ներկայացնել Հայաստանի և Արցախի միասնական դիրքորոշումն Արցախի հիմնահարցի վերաբերյալ, որտեղ ամբողջական ներկայացվի՝ նաև պատմական ու իրավական տեսանկյունից: Այսօր խոսում են 7 շրջանների մասին, իսկ ով գիտի այն մասին, որ մեր հողերն օկուպացված են Ադրբեջանի կողմից, որ մենք ունենք կես միլիոնից ավել փախստական: Ես տեսնում եմ, որ այսօրվա իշխանությունները նախորդների նման նույն ուղղությամբ գնում են: Եթե այդպես է, նրանք ավելի շատ են վտանգի ենթարկում, առավել ևս կառավարության նիստի ժամանակ հայտարարում են, որ 2,5 միլիարդ է պետք բանակը կարգի բերելու համար: Ես այդպիսի փաստ երբևիցե չեմ լսել: Այսպիսի հայտարարություններ չի կարելի անել: Դուք թշնամուն բացահայտ ասում եք, թե ինչ վիճակում է բանակը։ Ֆեյքերն այնքան են գժվել, որ ասում են՝ Նիկոլը գիտի, թե ինչ է անում, բայց մենք էլ պետք է իմանանք»:

Նույն շարքից