Մանկապարտեզում միջոցառման ժամանակ մահացած Ձմեռ Պապին ՌԴ վաստակավոր արտիստ Վալերի Տիտենկոն է: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի` Telegram ալիքին:
Վալերի Տիտենկոն 67 տարեկան էր և մի քանի տարի մասնակցել է «Тавосочка» մանկապարտեզում կազմակերպվող միջոցառումներին որպես Ձմեռ Պապի։
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ինտերֆաքս գործակալության հայտնել էր, որ Կեմերովոյի մանկապարտեզներից մեկում, տոնական միջոցառուման ժամանակ, Ձմեռ պապի է մահացել։
Աղբյուրը հայտնել էր նաև, որ միջոցառման ժամանակ տղամարդը վատ է զգացել, ցավեր է ունեցել կրծքավանդակի շրջանում և ներկաները շտապօգնություն են հրավիրել, սակայն դեպքի վայր հասած բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը: