Հասարակություն 

ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելեց Վրաստանի պարեկային ոստիկանություն /Տեսանյութ, լուսանկարներ/

analitik.am

Վրաստան այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը եղավ նաև պարեկային ոստիկանությունում:

Ծառայության պատասխանատուները ողջունելով հայկական պատվիրակության անդամներին` շնորհակալություն հայտնեցին իրենց ծառայության նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրության համար և ներկայացրին ստորաբաժանման կառուցվածքն ու խնդիրները:

Պարեկային ոստիկանությունը Վրաստանում գործում է 2004 թվականից, այն հասարակական կարգի ապահովման թիվ մեկ պատասխանատուն է:

Պարեկային ոստիկանության ծառայողները նաև կանխում, նախականխում և բացահայտում են հանցագործություններ: Այն Վրաստանում ընդունված է ոչ թե որպես պատժիչ, այլ ծառայություն մատուցող ստորաբաժանում:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու պատվիրակության անդամները շրջեցին պարեկային ոստիկանության շենքում, ծանոթացան պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, պարեկային ծառայության մեքենաներին և այլն:

Քանի որ Երևանում ևս շուտով կազմավորվելու է շուրջօրյա շարժական պարեկային ծառայություն, հայկական պատվիրակության անդամները հետաքրքրվեցին ծառայության դրական ու բացասական կողմերի, տեխնիկական և այլ խնդիրների մասին:

 

 


        

Նույն շարքից