Հասարակություն Ֆեյսբուք 

Երբ քննիչն իր աշխատասենյակում խոշտանգում է մի մարդու և ինքնախոստովանական ցուցմունք կորզում․․․ Հայկ Ալումյան

analitik.am

Պատկերացնենք մի իրավիճակ. քննիչն իր աշխատասենյակում խոշտանգում է մի մարդու, անենաստոր մեթոդներով ինքնախոստովանական ցուցմունք կորզում և այդ ցուցմունքի հիման վրա մեղադրանք առաջադրում նրան: Դիմացի շենքից ինչ-որ մի հետաքրքրասեր անձ գաղտնի ձևով նկարահանում է այդ խոշտանգումները, հետո տեղադրում համացանցում: Խոշտանգված մարդու փաստաբանը համացանցից ներբեռնում է այդ տեսագրությունը և փորձում ապացուցել, որ՝ «տեսեք, խոստովանական ցուցմունքը վերացված է խոշտանգումների ազդեցության տակ, պետք է անթույլատրելի ճանաչվի»:

Քննչական և օպերատիվ մարմինները լծվում են գործի, որպեսզի ... գտնեն և պատժեն նկարահանողին, որ համարձակվել է առանց քննիչի գիտության նկարահանել խոշտանգման պրոցեսը: Իսկ արդարադատության նախարարը հանդես է գալիս հայտարարությամբ, որ այդ նկարահանումների մասին գերադասելի է չխոսել, քանի որ դրանք շանտաժ են և ահաբեկչություն»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Ալումյանը։

Նույն շարքից