Գլխավոր Քաղաքականություն 

Կարողացել ենք ԼՂ հակամարտության հարցում հայկական կողմի հետ փոխըմբռնման հասնել. Ադրբեջանի ԱԳՆ

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ կարողացել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ փոխըմբռնման հասնել Միլանում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ:

Մամեդյարովը նշել է, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ հնարավոր է եղել հայկական կողմի հետ փոխըմբռնման հասնել՝ հավելելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը լինելու է հաջորդ տարվա գլխավոր առաջադրանքը:

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքերով, 2019 թվականին ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումների ժամանակ քննարկվելու են ԼՂ հակամարտության կարգավորման ուղիները:

 

 

Նույն շարքից